Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2022 թվականի N 157-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Մամիկոն Վարդանյանի միջև 2016 թվականի հունիսի 23-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ ք.Կապան, Մ․Պապյան փողոց 7/1, մակերեսը՝ 0․002 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0405-0061 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1448-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝  76627 /յոթանասունվեց հազար վեց հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 57228 /հիսունյոթ հազար երկու հարյուր քսանութ/ ՀՀ դրամ և  տույժ՝ 19399 /տասնինը հազար երեք հարյուր իննսունինը/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

2․ Կապան քաղաքային համայնքի և Դավիթ Մուրադի Մելիքյանի միջև 2010 թվականի հունիսի 18-ին կնքված պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Վ․Սարգսյանի անվան զբոսայգի 6, մակերեսը՝ 206,0քմ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1464-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝ 2030755 /երկու միլիոն երեսուն հազար յոթ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 1940251 /մեկ միլիոն ինը հարյուր քառասուն հազար երկու հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ և տույժ՝ 90504 /իննսուն հազար հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 

 


Կողմ -18

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԷՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.80 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner