Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանը և հաշվի առնելով «Տրիվիում Էքսպերտ» ՍՊ ընկերության 2023 թվականի ապրիլի 26-ի եզրակացությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող վերգետնյա հետիոտն կամուրջը՝ որպես վնասված գույք, դուրս գրել Կապան համայնքի հաշվեկշռից։
2․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարին․
1) լիցենզավորված կազմակերպության օժանդակությամբ և վերջինիս միջոցների հաշվին քանդել /ապամոնտաժել/ Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող վթարային վերգետնյա հետիոտն կամուրջը։
2) Սույն որոշման 2-րդ կետում նշված ապամոնտաժման աշխատանքների իրականացման արդյունքում առաջացած շինաղբը կազմակերպության միջոցներով տեղափոխել համապատասխան աղբավայր, իսկ ջարդոնը որպես փոխհատուցում տրամադրել այդ աշխատանքներն իրականացրած կազմակերպությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։