«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ. հուլիսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա/, տեղի կունենա «Մանիսա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի «Մանիսա» տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։