«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը՝ 12:00-ին Կապանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա) տեղի կունենա «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Սյունիքի մարզի ավազակոպճային խառնուրդի երևակման տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):