Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2025 թվականի հունիսի 25-ի հինգերորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի N 3-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման և վարձակալության պայմանագրերից ծագած պարտավորությունները ներելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 24-ի N 50-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ՈՒժանիս գյուղի 1–ին փողոցի թիվ 42 հասցեում գտնվող անասնաշենքը վաղաժամկետ գրավից ազատելու մասին
6․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 207-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 2/9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 57/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Էմիլ Սուրիկի Պետրոսյանին օտարելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի «Վահանավանք» այգեգործական ընկերության թաղամասի թիվ 75/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Դավիթ Էդիկի Դավթյանին օտարելու մասին
10․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 17-ի թիվ 31-Ա, թիվ 32-Ա, թիվ 33-Ա, թիվ 34-Ա, թիվ 35-Ա և Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտենբերի 27-ի թիվ 195-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գործարանային փողոցի թիվ 16/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերնն աճուրդային կարգով օտարելու մասին
16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Տանձավեր գյուղի 6-րդ փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
17․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3/11 և Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3/12 հասցեներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Շահեն Վոլոդյայի Ալեքսանյանին օտարելու մասին
18․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
19․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ծղեր այգեգործական ընկերության թաղամաս թիվ 60/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
20․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին
21․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի առաջին նիստի օրը որոշելու մասին
|