Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 9-ի N 77-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 8-ի N 1/փ-171 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 27.03.2025թ. N 01/05.4/02266-2025 գրությունը, ո ր ո շ ու մ ե մ
Համայնքային սեփականություն հանդիսացող Կապան համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող 0.02711 հա հողամասից 0․01235 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման հողերի:
2․Վերը նշված 0․02711 հա հողամասին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Սպանդարյան փողոց, թիվ 3/11։