Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.02711 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0506---)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Շահեն Վոլոդյայի Ալեքսանյանին 782810 (յոթ հարյուր ութսուներկու հազար ութ հարյուր տաս) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ սեփականության իրավունքով նրան պատկանող հողամասի ընդլայնման համար։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0017 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0506---)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Շահեն Վոլոդյայի Ալեքսանյանին 49090 (քառասունինը հազար իննսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ սեփականության իրավունքով նրան պատկանող հողամասի ընդլայնման համար։
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|