Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի և Գեննադի Հրաչիկի Ապրեսյանի միջև 2014 թվականի օգոստոսի 14-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Դավիթ Բեկ 8/4, մակերեսը՝ 0․002հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0601-0117 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 02-ի N 531-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 42019 /քառասուներկու հազար տասնինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 34928 /երեսունչորս հազար ինը հարյուր քսանութ/ ՀՀ դրամ և տույժ՝ 7091 /յոթ հազար իննսունմեկ/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Ռազմիկի Փարսյանի և Տիգրան Սերյոժայի Հովհաննիսյանի միջև 2019 թվականի հոկտեմբերի 04-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ Կապան համայնք, գյուղ Սրաշեն հողամաս, մակերեսը՝ 14․80345 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-086-0220-0007 վարձակալության պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 09-ի N 657-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 132645 /մեկ հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 104632 /մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ և տույժ՝ 28011 /քսանութ հազար տասնմեկ/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|