Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մարտի 15-ի N 37 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ճակատեն, Եղվարդ և Սզնակ բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում` համաձայն N1-N5 հավելվածների, կատարել փոփոխություն և ներքոհիշյալ հողամասերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
1) Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0108-0018-ից):
2) Կաղնուտ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝ 09-050-0104-0066-ից):
3) Եղվարդ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 0,5 հա թփուտ (կադաստրային ծածկագիր՝ 09-034-0119-0001-ից):
4) Սզնակ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0,30192 հա այլ հողատեսք` (կադաստրային ծածկագիր՝ 09-082-0545-0001-ից), բնակավայրերի նշանակության 0.19808 հա բնակելի կառուցապատման հողամասեր (կադաստրային ծածկագրեր՝ 09-082-0413-0005-ից 0.08011հա, 09-082-0413-0006-ից 0,11797 հա):
5) Ճակատեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,37101 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0008), գյուղատնտեսական նշանակության 0,38456 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0009):
2. Սույն որոշման 1-ին կետի «1», «2», «4» և «5» ենթակետերով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Կապան համայնքի ղեկավար Գ. Փարսյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|