Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.015 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09--------)` հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արթուր Նապոլեոնի Պետրոսյանին 433130 (չորս հարյուր երեսուներեք հազար մեկ հարյուր երեսուն) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|