Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի 1–ին փողոց 5–րդ նրբանցք թիվ 8 հասցեում գտնվող 157․4 քառ․մետր մակերեսով մանկապարտեզի շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0․14048 հա հողամասը (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10062020–09–0006) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի «Դավիթ Բեկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։
2․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Վ․Սահակյան փողոց թիվ 21 հասցեում գտնվող 444․19 քառ․մետր մակերեսով մանկապարտեզի շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0․05683 հա հողամասը (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19052020–09–0017) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի «Արծվանիկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։
3․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Սյունիք գյուղի Վերին թաղամաս թիվ 20 հասցեում գտնվող 227․04 քառ․մետր մակերեսով մանկապարտեզի և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0․23745 հա հողամասը (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052024–09–0077) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի «Սյունիք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։
4․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|