Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հոկտեմբերի 2023 թվականի N 116-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Շահումյան հրապարակի թիվ 1 հասցեում գտնվող 0,00097 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-------------) առանց մրցույթի, 10 /տաս/ տարի ժամկետով, 100000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վճարով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ տեղադրելու  նպատակով։ 

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով: 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


Կողմ -20

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԷՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner