Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2024 թվականի N 1107-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Հ․ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 88 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՄՈ ՎԱՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.0365 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով,  2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,  2019 թվականի նոյեմբերի 19-ի  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  թիվ 225-Ն օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի   դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 29.08.2023թ․ եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման  տեղեկանքը /ծածկագիր` 2022ASCWMU/  և հաշվի առնելով Կամո Հարությունյանի դիմումը,  որոշում եմ

 

1. Համայնքի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 88 հասցեում    սեփականության իրավունքով Կամո Վանիկի Հարությունյանին պատկանող բնակավայրերի նշանակության 0.03609 հողամասից 0.00094 հա այլ հողերի գործառնական նշանակությունը փոփոխել  բնակելի  կառուցապատման հողերի:

2. Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 2579876 վկայականի համաձայն  համայնքի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 88 հասցեում Կամո Վանիկի Հարությունյանին պատկանող 0.03609 հա մակերեսով  հողամասում ինքնակամ կառուցված 14.45 քառ․մ արտաքին /13.3 քառ․մ ներքին/ 28.6քառ․մ, արտաքին /25.6 քառ․մ ներքին/,  21.4 քառ․մ  արտաքին /17.3 քառ․մ ներքին/, 78.8 քառ․ արտաքին /68.9 քառ․մ ներքին/  մակերեսով բնակելի տունը, 18.9 քառ․մ արտաքին /17.2 քառ․մ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, 29.3 քառ․մ, 53.8 քառ․մ մակերեսներով հարթակները, 4.2 քառ․մ մակերեսով պարիսպը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Կամո Վանիկի Հարությունյանի սեփականություն:                                              

3.Պարտավորեցնել Կամո Վանիկի Հարությունյանին շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել  417 330( չորս հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր երեսուն (/14.45+28.6+21.4+78.8+18.9+29.3+53.8+4.2/ 10000x0.1673=417330 )  ՀՀ դրամ: 

 4.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.82 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner