Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արմեն Աղագուլյանի կողմից լիազորված անձ Մարիետա Աղագուլյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Արմեն Անդրանիկի Աղագուլյանին պատկանող, Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող 0․0488 հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ճակատեն, 2-րդ թաղամաս, թիվ 33/3 հողամաս։