Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Սասուն Սիմոնյանի դիմումը. որոշում եմ
1. Կապան համայնքի Կապան քաղաքի Ռ․Մինասյան փողոցի թիվ 20/26 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Սասուն Սլավիկի Սիմոնյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված շինությունը, որի կիսանկուղային հարկում 6․75 քառ․մ արտաքին /5․7 քառ․մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն է, 1-ին հարկում 22 քառ․մ արտաքին /18․9 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ 0.0022 հա սպասարկման հողամասով` 91800 (իննսունմեկ հազար ութ հարյուր) դրամով (22x10000x0.1422=31290 դրամ ավտոտնակի, 6․75x20000x0.1422=19200 դրամ օժանդակ շինության համար, 22x1877․7=41310 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սասուն Սլավիկի Սիմոնյանին (ծնված 17․10․1982թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։