Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54-Ա
 

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, հաշվի առնելով տարածաշրջանում երկրորդային հումք մթերող կազմակերպությունների բացակայությունը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իր կողմից հավաքված և պահեստավորված  4500 կգ պլաստիկ թափոնները վաճառել «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը՝ մեկ կիլոգրամը 75 /յոթանասունհինգ/ ՀՀ դրամ արժեքով։

2. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել միայն կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.18 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner