Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ Կապան համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամասի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից 0.0214 հա հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը /բնակելի տունը կառուցված է 1989թ․/, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, Նինա Առաքելյանի լիազորված անձ Կառլեն Բաբաջանյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ
1.Վերականգնել Կապան համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամասի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0.14 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Նինա Անդրանիկի Առաքելյանի /ծնված 30․08․1949թ․, ՆՔ 015886054, տրված 26․04․2024թ․/ հողօգտագործման իրավունքը` 0.0214 հա մակերեսով հողամասի չափով: