Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Անի Աբելյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Անի Սերյոժայի Աբելյանին պատկանող, Կապան համայնքի Չափնի գյուղում գտնվող 0․2141 հա բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Չափնի, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 15 հողամաս։