|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 սեպտեմբերի 2025 թվականի N 976-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 15-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերությունը և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գագիկ Հակոբյանի՝ ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին 01.09.2025 թվականի հայտը, որոշում եմ. 1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Գագիկ Հակոբյանին /ՀՎՀՀ 78989182/` Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու համար: 2. Թույլտվությունը տալ 2025 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(43.80 Կբ)
voroshum |
 |
(130.07 Կբ)
litenzia |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|