Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի 2-րդ հարկի նախասրահում /հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1/ կքննարկվի՝
1․ Կապան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը,
2․ Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն։
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։
Նախագծերի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 19-ը, ժամը 15։00։
ԼՐԱՑՈՒՄ՝ ԻՐԱԶԵԿՈՒՄ /05.12.2023Թ/ - Հայաստանի Հանարպետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ հաստատված կարգի համաձայն, 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի 2-րդ հարկի նախասրահում /հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1/ տեղի կունենա Սյունիքի մարզի Կապան համայնքի Տավրուս բնակավայրի 2-րդ փողոցի N 26 և Օխտար բնակավայրի Ներքին թաղամաս N 13 հասցեներում վարչական շենքերի կառուցման վերաբերյալ հասարակական քննարկումը։
Վերոհիշյալ աշխատանքների հետ կապված ձեր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող եք ներկայացնել Կապանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժին կամ ուղարկել Կապանի համայնքապետարանի kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստին մինչև 2023 թվականի դեկտեմբերի 19-ը, ժամը 15։00։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ հասցեն ք․ Կապան, Չարենցի 1։