Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2024 թվականի N 10-Ա

«ԿԱՊԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով, 81-րդ հոդվածի  1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Ստեղծել «ԿԱՊԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ 

2. Հաստատել «ԿԱՊԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։

3. Հաստատել «ԿԱՊԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 2 հավելվածի:

4. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԿԱՊԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն թիվ 3 հավելվածի։

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։

        6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 


Կողմ -19

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԷՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.48 Կբ)
(29.63 Կբ)
(31.00 Կբ)
(12.54 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner