Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 143–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 
     1) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1  հավելվածի:      
    2) Որոշման 31-րդ  կետով հաստատված N 31 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2  հավելվածի:      
   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:                                  
   |