Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Վարդգես Բալասանյանի գրավոր դիմումը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Վարդգես Բալասանյանին պատկանող 1 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0133-0017) փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող, Ճակատեն գյուղում գտնվող 0.3845 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0009) հետ:
2. Համայնքի ղեկավարին՝
10-օրյա ժամկետում Վարդգես Բալասանյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
|