|   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․5-րդ կետով և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.   1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանի աշխատակազմի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը՝ համաձայն Հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։    |