Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի դրույթներով, և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 188–Ա որոշման 1-ին կետի 30-րդ ենթակետով հաստատված N 30 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1)5-րդ տողում՝
«13,5» և «1634094» թվերը համապատասխանաբար փոխարինել «14,5» և «1755138» թվերով,
2)Ընդամենը տողում՝
«50,5 6624717» թվերը փոխարինել համապատասխանաբար «51,5 6745761» թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|