Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2024 թվականի N 1565-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԵԽ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԵԼԱՆՅԱ ՇԱՀՈՒՄԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.06 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,  2019 թվականի նոյեմբերի 19-ի  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  թիվ ՀՕ-225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 16․07․2024թ․ տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման  տեղեկանքը  /ծածկագիր 2023VMLALL/ և քննության առնելով  Մելանյա Ջհանգիրյանի  դիմումը. որոշում եմ

 

1 Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ                      606481 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամասում Մելանյա Շահումի Ջհանգիրյանին պատկանող 0.06 հա մակերեսով  հողամասում ինքնակամ կառուցված 25․3 քառ․մ արտաքին /19.2 քառ․մ ներքին/  մակերեսով լողավազանը, 26.4 քառ․մ մակերեսով ծածկը,  3․0 քառ․մ արտաքին /1.8 քառ․մ ներքին/ մակերեսով սահնագույցը, 7.9 քառմ, 2.9 քառ․մ, 0.6 քառ․մ և 5.1 քառ․մ մակերեսներով պարիսպները, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Մելանյա Շահումի Ջհանգիրյանի սեփականություն:                                              

2.Պարտավորեցնել Մելանյա Շահումի Ջհանգիրյանին՝ շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել 101250 (մեկ հարյուր մեկ հազար երկու հարյուր հիսուն (25․3+26․4+3․0+7․9+2․9+0․6+5․1)x 0․1422x10000=101250 )  ՀՀ դրամ: 

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`           60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 

4.Վերը նշված գույքին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Գր․Արզումանյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2/2։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.44 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner