08.08.25
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
|
1․ Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող «Նախաձեռնողի հարստացուցիչ ֆաբրիկան նախագծային հզորությամբ (տարեկան 1 մլն տ հանքաքարի վերամշակում) շահագործում, «Գեղանուշի պոչամբարի վերակառուցում», «Գեղանուշ գետը տեղափոխող թունելի վերանորոգում» նախագծերին համաձայնություն տալու վերաբերյալ2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 188-Ա որոշման ...
Մանրամասն |
|
20.07.25
ԵՎՍ ՄԵԿ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
|
Հուլիսի 20-ին ևս մեկ բակ լցվեց երեխաների ծիծաղով, զվարճալի խաղերով և ուրախ ժպիտներով։ Հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց նաև Բաղաբերդ թաղամասի թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ գտնվող խաղահրապարակը և մարզադաշտը, որի բացումը ազդարարել են թաղամասի երեխաները՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։Իր շնորհավորական խոսքում Գևորգ Փարսյանը կարևորել է համայնքի կայուն ու համաչափ զարգացման տեսանկյունից ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը հատկապես ծայրամասային թաղամասերում և որպես վառ օրինակ ուրախությամբ արձանագրել, որ այս տարվա ընթացքում Բաղաբերդ թաղամասում արդեն շահագործման են հանձնվել ժամանակակից լուծումներով վերանորոգված երկու ակումբ-գրադարան և ևս մեկ նոր կառուցված բազմաֆունկցիոնալ ...
Մանրամասն |
|
19.07.25
ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԷՐ
|
Շարունակելով բակային տարածքների բարեկարգման և նոր խաղահրապարակների կառուցման ծրագիրը համայնքային բյուջեի միջոցներով այս անգամ շահագործման է հանձնվել Երկաթուղայինների փողոցի թիվ 13 և թիվ 7,9 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող խաղահրապարակը, հանգստի գոտին և մարզադաշտը։Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թաղամասի համատիրության նախագահ Սեյրան Բաղդասարյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով խաղահրապարակների պաշտոնական բացումը։Երկար սպասված, կարևոր ու անհրաժեշտ նախաձեռնության համար համայնքի ղեկավարին շնորհակալական խոսքեր են հղել թաղամասի բնակիչները՝ գնահատելով նրա նվիրվածությունը, հետևողական աշխատանքը և ուշադրությունը համայնքային խնդիրների ...
Մանրամասն |
|
17.07.25
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
|
 Քաղաքի բարեկարգմանն ու գեղագիտական տեսքի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակում, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, համայնքային բյուջեի միջոցներով վերանորոգվել է Դավիթ Բեկի հուշարձանի հետնամասում գտնվող հենապատը, որն առանձնակի շուք ու գրավչություն է հաղորդել ընդհանուր տարածքին։  Նախատեսվում է նաև իրականացնել հուշարձանի հետնամասի կանաչապատ տարածքի և հենապատի հարթաքանդակի գեղարվեստական պատկերի ձևավորման աշխատանքներ։  Հենապատի վերանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել է 58 345 730 ՀՀ դրամ։
|
|
15.07.25
ԱՎԱՐՏՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
|
Հուլիսի 15-ի երեկոյան Կապանի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հնչեցին վերջին ակորդները՝ եզրափակելով Կապանի միջազգային երաժշտական փառատոնի երրորդ տարին։ Փառատոնի ավարտը նշանավորվեց կամերային երաժշտության անզուգական համերգով, որտեղ ելույթ ունեցան այս ընթացքում հանդիսատեսին հարազատ դարձած երաժիշտները, այդ թվում՝ վիրտուոզ ջութակահար Վադիմ Ռեպինը, ով նախորդ օրվա իր ելույթով արդեն հասցրել էր գրավել երաժշտասեր հասարակության սիրտը։Շուրջ 12 օր տևած փառատոնը դասական, ջազային և էլեկտրոնային երաժշտության սիրահարներին ամեն օր բարձրակարգ համերգներ է մատուցել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։ Այդ օրերի ընթացքում բազմաթիվ շնորհալի երեխաներ և պատանիներ մասնակցել են արտերկրի ...
Մանրամասն |
|
14.07.25
ԿԱՊԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆ․ՕՐ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
|
Լեփ–լեցուն դահլիճ, հզոր էներգետիկա և հանդիսատեսի ջերմ ընդունելություն․ Կապանի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմում կրկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:Իր ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում հնչեցրել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնություն» օպերայի նախերգանքը, «Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար», Մաքս Բրուխի «Ջութակի կոնցերտ թիվ 1, սոլ մինոր», Կամիլ Սեն Սանսի «Ինդրոդուկցիա և ռոնդո կապրիչիոզո լյա մինոր» ստեղծագործությունները և որպես վերջին ակորդ՝ Կոմիտասի «Կռունկ, ուստի՞ կուգասը»-ը, ...
Մանրամասն |
|
07.07.25
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ «ՊԵՐԵՄԵՆԻ» ԹԻՄԸ
|
Առողջ ապրելակերպի և սպորտային կյանքի խթանմանն ու մասսայականացմանն ուղղված հերթական միջոցառումը 2025 թվականի Կապան քաղաքի բասկետբոլի առաջնությունն էր, որին մասնակցել են ինչպես հիմնարկ–ձեռնարկություններից, այնպես էլ քաղաքի տարբեր թաղամասերում ձևավորված 6 թիմ։ Շուրջ 7 օր տևած առաջնությունը անցկացվել է Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում, ընթացել բավական թեժ մթնոլորտում և երկրպագուների ոգևորիչ ծափողջույնների ներքո։Եզրափակիչ խաղից առաջ 3-րդ տեղի համար պայքար են մղել «Մարզադպրոց» և «Նժդեհ» թիմերը, խաղն ավարտվել է հօգուտ «Մարզադպրոց» թիմի։ Իսկ առաջնության գավաթի համար համառ մրցավեճ է ծավալվել «Պերեմենի»-«Հունան» թիմերի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |