07.05.25
ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
|
Այսօր Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում աշխույժ եռուզեռ էր։ 2025 թվականի Կապան համայնքի «ՆՈՒՀ»-երի միջև սպորտլանդիան միավորել էր համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի /5-6 տարեկան/ շուրջ 150 երեխայի։Փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք գնդակներով, անցում մարմնամարզական օղակների միջով․ահա այս վարժություններով են միմյանց հետ մրցել փոքրիկները։Երեխաների կողքին մրցում էին նաև դաստիարակները` բասկետբոլի գնդակի տուգանային նետում վարժության կատարման համար, որտեղ լավագույն արդյունք են ցուցաբերել Կապանի թիվ 12 ՆՈՒՀ-ի աշխատակիցները։Սպորտլանդիային երեխաները ներկայացել էին բարձր և տոնական տրամադրությամբ, պատրաստ ...
Մանրամասն |
|
05.05.25
ԱՆՑԿԱՑՎԵՑ «KAPAN RACE 2025» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԳԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Մայիսի 3-ին Կապանում օրը լի էր էքստրիմով, ադրենալինով և իհարկե սուր զգացողություններով․ Նորաշենիկ բնակավայրում առաջին անգամ անցկացվող «Kapan Race 2025» միջազգային մեգամրցաշարը իր շուրջն էր համախմբել հազարավոր մասնակիցների, հյուրերի և զբոսաշրջիկների՝ վերածվելով իսկական տոնի։Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի 4x4 օֆֆ-ռոուդ ակումբը՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և «Կապան» բարեգործական հիմնադրամի ու «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ։Մրցմանը մասնակցելու համար Կապան էին ժամանել Հայաստանի, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 40 ավտոմրցարշավորդներ, ովքեր պայքարի էին դուրս եկել երեք՝ «Standart», ...
Մանրամասն |
|
01.05.25
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ կապանցիներ,Այսօր Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մայիսմեկյան այս տոնին մենք արժևորում և գնահատում ենք աշխատավոր մարդուն և ևս մեկ անգամ վերահաստատում այն համոզումը, որ ստեղծագործելու, արարելու, զարգանալու, մեր երազած արժանապատիվ կյանքը կառուցելու ամենաազնիվ ճանապարհը հենց աշխատանքն է։Դարեր շարունակ հայը իր համառ և քրտնաջան աշխատանքով է կերտել իր ազգային դիմագիծը, արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները, նպաստել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։ Այսօր էլ, տեխնոլոգիաների ու ժամանակների խելահեղ զարգացումների պայմաններում, հայ մարդը շարունակում է մնալ իր արմատներին հավատարիմ, աշխատանքը դիտարկելով ոչ միայն սոսկ ապրուստի միջոց, այլև ինքնադրսևորման, ...
Մանրամասն |
|
01.05.25
ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
|
 Այսօր՝ մայիսի 1-ին, Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին պաշտոնապես իր դռներն է բացել համայնքի փոքրիկ բնակիչների առջև։  Տոնական օրը զբոսայգու բացօթյա դահլիճում ներկաների բարձր տրամադրությունը ապահովել է Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ ներկայացնելով համերգային ծրագիր․ ժողովրդական երգ ու պար, ասմունք, գործիքային կատարումներ և այլն։  Համերգային ծրագրին զուգահեռ ներկաները ծանոթացել են նաև կենտրոնի գեղանկարչության, գորգագործության, փայտագործության, ձեռագործության և հագուստի մոդելավորում, կար ու ձև խմբակների սաների աշխատանքներին։  Միջոցառմանը ներկա էին նաև Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները։
|
|
29.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՏՐԻԿ ՍՎԵՆՍՈՆԻՆ
|
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:Ողջունելով դեսպանին՝ համայնքի ղեկավարը կարևորել է Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը և այս համատեքստում բարձր գնահատել ԵՄ երկրների ջանքներն՝ ուղղված Սյունիքի մարզի անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ համայնքի կողմից իրականացված աշխատանքները, համայնքում նրանց ինտեգրմանն ...
Մանրամասն |
|
28.04.25
ԿԱՅԱՑԱՎ ԿԱՊԱՆԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Ապրիլի 26-ին Կապանի քաղաքային մարզադաշտում կայացավ Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի պատանիների բաց առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքների՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Անիի մարզադպրոցները ներկայացող լավագույն մարզիկներն ու մարզիչները։Մրցումներն անցկացվել են աղջիկների և տղաների 3 տարիքային խմբերով, որտեղ մարզիկներն իրենց ուժերը չափել են՝ վազք 100մ, 400մ, 800մ, շվեդական փոխանցավազք, հեռացատկ և եռացատկ մարզաձևերում։Առաջնությանը լավագույն արդյունք ցուցաբերած և մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մարզիկները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով և խրախուսական նվերներով։Մարզիկների մրցելույթին հետևում էին նաև Կապան համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
24.04.25
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ
|
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, մարզային և համայնքային իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչների, ավագանու անդամների հետ միասին այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։Ծաղկադրումից հետո Սյունյաց Թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ։Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում, համայնքապետարանի նախաձեռնությամբ, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |