Նպատակ | Համայնքի եռամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման փուլի ներմուծմամբ համայնքի համար հնարավորություն է ընձեռնվում անցնել եռամյա ֆինանսական ծրագրավորմանը և տեսնել համայնքի բյուջեի մշակման փուլին բնորոշ մեկ տարվա տեսադաշտից ավելի հեռու՝ երեք տարվա հորիզոնով։ Այդ ժամանակահատվածում համայնքի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, ինչպես նաև այլ գործոնների ազդեցության կանխատեսումները հնարավորություն կընձեռնեն համայնքին մի կողմից՝ մեծացնել համայնքի ֆինանսական ծրագրերի կանխատեսելիությունը, ծրագրերի շարունակականության ապահովման ֆինանսական մեխանիզմների հստակեցումը, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել համայնքներւոմ բյուջետային կարգապահությունը և հաշվետվողականությունը։ |