Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. 2022 թվականի համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /այսուհետ՝ նաև Համայնք/ վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 1-ի։
2․ Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարի չափը, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար վճարի չափը, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարի չափը և դրանց արտոնությունների տրամադրման պայմաննները սահմանվում են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում՝ համաձայն Հավելված 2-ի։
3․ համայնքային ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատությունների) և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են համաձայն Հավելված 3-ի։
4․ համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են համաձայն Հավելված 4-ի։
5․ Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 125-Ն որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։