Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Կապան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 129-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները`
1)Որոշման 2-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի եկամուտները» թիվ 1 հավելվածում, համաձայն հավելված 1-ի:
2)Որոշման 3-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի:
3)Որոշման 4-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի:
4)Որոշման 7-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 4-ի:
|