Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ կետով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն որոշման 1-ին կետով, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 27.10.2025թ․ եզրակացությունը և հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և քննության առնելով Վարուժան Հարությունյանի 29․01․2021թ․ դիմումը, որոշում եմ
1․ Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 18/15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Վարուժան Լենտրոշի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 25 քառ․մ արտաքին /21․4քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0.0025 հա մակերեսով սպասարկման հողամասով ճանաչել օրինական։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված ավտոտնակը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով 34700 (երեսունչորս հազար յոթ հարյուր ՀՀ դրամ արժեքով (25x10000x0.086=21500 դրամ ավտոտնակի, 25x528=13200 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վարուժան Լենտրոշի Հարությունյանին (ծնված 01․01․1950թ.):
3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։