Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով և հաշվի առնելով ք․ Կապան, Հ․ Ավետիսյան փողոցի 1ա/19 հասցեի բնակիչ Նարեկ Դավթյանի 16․08․2022թ․ դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 18-ի «Կապան համայնքի Սևաքար գյուղի համայնքային սեփականություն հանդիսացող տաղավարը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» N 19-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |