Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող գույքը փոխանցել «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ՝ համաձայն հավելվածի։
2․ Լիազորել համայնքի ղեկավարին հիմնադրի անունից ստեղծել հանձնաժողով և կատարել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|