|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2023 թվականի N 660-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 180-Ն որոշման թիվ 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունը և հաշվի առնելով ԱՁ Գարիկ Ղազարյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 24.03.2023 թվականի հայտը, որոշում եմ 1.Տալ թույլտվություն ԱՁ Գարիկ Ղազարյանին /ՀՎՀՀ 78698721/` Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի թիվ 6 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2.Թույլտվությունը տալ 2023 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(43.02 Կբ)
voroshum |
 |
(33.73 Կբ)
litenzia |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|