Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 07.11.2024թ. N 32 հաշվետվությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Ս․ Շահումյան փողոցի թիվ 37/2 հասցեում գտնվող 127․0 քառ.մետր մակերեսով հանդիսությունների սրահը 0․014065 հա սպասարկման հողամասով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08112024–09–0019/ օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 7000000 /յոթ միլիոն / դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: