Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29-Ա
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի 1–ին փողոց 5–րդ նրբանցք թիվ 8 հասցեում գտնվող 157․4 քառ․մետր մակերեսով մանկապարտեզի շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0․14048 հա հողամասը  (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10062020–09–0006) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի «Դավիթ Բեկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։

2․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Վ․Սահակյան փողոց  թիվ 21 հասցեում գտնվող 444․19 քառ․մետր մակերեսով մանկապարտեզի շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0․05683 հա հողամասը  (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19052020–09–0017) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի «Արծվանիկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։

3․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Սյունիք գյուղի Վերին թաղամաս  թիվ 20 հասցեում գտնվող 227․04 քառ․մետր մակերեսով մանկապարտեզի և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0․23745 հա հողամասը  (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052024–09–0077) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի «Սյունիք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։

4․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով:

5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.32 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner