Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Շահեն Ալեքսանյանի 02․12․2024թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ․ Մինասյան փողոցի թիվ 14/1 հասցեում գտնվող 16․7 քառ․մետր խանութը 0․00197 հա սպասարկման հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25072024–09–0001) 2 (երկու) տարի ժամկետով, ամսական 13360 /տասներեք հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Շահեն Ալեքսանյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։
|