Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 816-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշումը և և հաշվի առնելով Կապան համայնքիվարչականսահմաններում /ներհամայնքային/ ընդհանուրօգտագործմանավտոմոբիլայինտրանսպորտովկանոնավոր ուղևորափոխադրումներիրականացնողկազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելունպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 30-ի արձանագրությունը, ո ր ո շ ու մ ե մ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9, թիվ 10 և թիվ 15 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 27-ին անցկացնել մրցույթ։
2․ Հաստատել մրցույթի հայտարարության տեքստը համաձայն հավելվածի։
3․ Մրցութային հանձնաժողովի նախագահին՝
օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել մրցույթի անցկացման աշխատանքները: