1․ Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի Գեղանուշ գետի ստորին հատվածում գտնվող արդյունաբերական նշանակության հողերից 10,06 հեկտար մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությանը (ներկայումս՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը) տրամադրելու մասին 2008 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրի 1․1 կետում կատարել փոփոխություն՝ «1,435,000 (մեկ միլիոն չորս հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ» թիվն ու բառերը փոխարինելով «10398930 (տասը միլիոն երեք հարյուր իննսունութ հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամ» թվով ու բառերով։
2․ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
3․ Սահմանել, որ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 468-րդ հոդվածի 1-ին մասի, Պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2023 թվականի նոյեմբերի 3-ին կնքված պայմանագրի (այսուհետ նաև Պայմանագիր) 9․1․ կետի և հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի 21․03․2024թ․ N /25․8․1/11057-2023 տեղեկանքը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ նրբանցք հասցեում գտնվող 190600 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությանը (ներկայումս՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը) տրամադրելու մասին 2007 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված (2013 թվականի օգոստոսի 30-ի համաձայնագրով փոփոխված) պայմանագրի 1․1-րդ կետում կատարել փոփոխություն՝ «3815812 /երեք միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ» թիվն ու բառերը փոխարինելով «19702140 /տասնինը միլիոն յոթ հարյուր երկու հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ» թվով ու բառերով։

|