Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ կետի 1-ին ենթակետի ե. պարբերությունը և հաշվի առնելով «ԴԱՐԻՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 08.01.2025 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն «ԴԱՐԻՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ 09424031/` Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 1ա հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում /ռեստորանում/ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2.Թույլտվությունը տալ 2025 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: