Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կապան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 136-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝ համաձայն 1, 2, 3 ,4, 5 և 6 հավելվածների։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։