Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Անահիտ Գալստյանի 07․01․2025թ․ դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Կապան համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի և Գևորգ Ռուբիկի Գևորգյանի միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ի կնքված Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մուշեղ Հարությունյան փողոց 4/30 հասցեում գտնվող, 0,002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, որի կառուցապատման իրավունքը այժմ պատականում է Անահիտ Գալստյանին (հիմք՝ 12․10․2020թ․ հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիր)։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման։