Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1)Տալ համաձայնություն և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2025 թվականի համար ներկայացնել հետևյալ ծրագրերը․
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 2, 3, 4, 5, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 22 և 24 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի նորոգում և ասֆալտապատում, Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի ճանապարհների ասֆալտապատում, Ձորք թաղամասի բակային տարածքների ասֆալտապատում, Համլետավան թաղամաս տանող ճանապարհի /Մ-2-ից դեպի թաղամաս տանող/ ասֆալտապատում, Գեղանուշ բնակավայրի կենտրոնական հատվածի, կենտրոնից դեպի դպրոց և փողոցի /Գեղանուշ գյուղ տանող ճանապարհից դեպի Գոմարան բնակավայրի ակումբ/ նորոգում և ասֆալտապատում, Արփիկ թաղամաս տանող ճանապարհի, Արփիկ թաղամասի և Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքի ճանապարհների ասֆալտապատում, Բաղաբերդ թաղամասի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Քաջարանյան մայրուղուց Բաղաբերդ թաղամասի թիվ 1ա, թիվ 2ա, թիվ 3ա բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Բաղաբերդ թաղամասի թիվ 22, թիվ 23, թիվ 24, թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Բեխ թաղամաս տանող ճանապարհի /Գր․Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքից մինչև Բեխ թաղամասի կենտրոնական հատված/ վերակառուցում և ասֆալտապատում, Գարեգին Նժդեհի փողոցի /Սյունիքի մարզպետարանի շենքից թիվ 7 ՆՈՒՀ/ ասֆալտապատում, Լեռնագործների փողոցի, 1-ին նրբանցք տանող ճանապարհի, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի բակի, թիվ 13ա բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի վերակառուցում և ասֆալտապատում, Մ․ Հարությունյան փողոցի /Շահումյան հրապարակից մինչև թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենք և թիվ 5 բ/բ շենքից մինչև Մ-17/ վերակառուցում և ասֆալտապատում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի և շենքի բակի վերակառուցում և ասֆալտապատում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 18, թիվ 15 և թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Սպանդարյան փողոցի թիվ 2ա բազմաբնակարան բնակելի շենքի բակի վերակառուցում և ասֆալտապատում,
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի մի հատվածի ասֆալտապատում /Ռազմական ոստիկանության շենքից մինչև <<Սյունիք>> ֆուտբոլային ակումբի դաշտ/,
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրի ջրամատակարարման խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Վանեք բնակավայրի ջրամատակարարման խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Անտառաշատ բնակավայրի ջրամատակարարման խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում․
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի <<Կապանի <<Սյունիք>> ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցում և գույքով համալրում,
6)Կապան համայնքում հասարակական տրասնպորտի աշխատանքի կազմակերպման համար ավտոբուսների ձեռքբերում։
2․ Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրերի ամբողջական փաթեթները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
|