Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Ալեքսանդր Սեյրանի Սահակյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
Ալեքսանդր Սեյրանի Սահակյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ին հարուցվել է վարչական վարույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող OPEL VECTRA 1.6 V16 մակնիշի 34 AU714 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2021-2023 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները գանձելու նպատակով։ Պարտավորությունը ընդհանուր առմամբ կազմում էր 23824 ՀՀ դրամ, որից ապառք՝ 20200 ՀՀ դրամ, տույժ՝ 3624 ՀՀ դրամ։
Նկատին ունենալով, որ Ալեքսանդր Սեյրանի Սահակյանն ամբողջությամբ կատարել է պարտավորությունը, հետևաբար վարչական մարմնի նախաձեռնությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ին հարուցված գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը ենթակա է կարճման։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Ալեքսանդր Սեյրանի Սահակյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 28․08․2024թ․ հարուցված վարչական վարույթն ամբողջությամբ կարճել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: