Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Լաուրա Հովսեփյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել ըստ օրենքի ժառանգության իրավունքով Լաուրա Միշայի Հովսեփյանին պատկանող Կապան համայնքի Գեղանուշ գյուղում գտնվող ժառանգական գույքերը և տրամադրել նոր հասցեներ․
բնակավայրից դուրս գտնվող 0․066 հա հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Գոմարան, թիվ 64 հողամաս;
բնակավայրից դուրս գտնվող 0․0653 հա հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Գոմարան, թիվ 56 հողամաս։