Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 45 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից 0.02791 հա հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Գարիկ Բաղդասարյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1.Վերականգնել Կապան համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 45 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.0595 հա հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Գարիկ Սեյրանի Բաղդասարյանի հողօգտագործման իրավունքը` 0.02791 հա մակերեսով հողամասի չափով: