Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ․ Մելիքյան փողոցի թիվ 8/4 հասցեում գտնվող 220․2 քառ․մետր ընդհանուր մակերեսով գրասենյակը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» 2024 թվականի ապրիլի 30–ի թիվ 50–Ա որոշումը։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանւց։
|