Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 20-րդ կետի 4-րդ ենթակետը և հաշվի առնելով «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանտնօրեն Արթուր Սահակյանի՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը/ՀՎՀՀ 00807297/ Կապան քաղաքի Հալիձոր թաղամաս 5/3 հասցեում 9,0 քմ մակերեսով, Արամ Մանուկյան փողոց 1/1 հասցեում 10.0 քմ մակերեսով, Շահումյան փողոց 5Ա/10/1 հասցեում 3.0 քմ մակերեսով, Շահումյան փողոց 11-21 հասցեում 3.0 քմ մակերեսով, Շահումյան փողոց 15-4 հասցեում 8.0 քմ մակերեսով, Շահումյան փողոց 35 հասցեում 3.5 քմ մակերեսով, Շահումյան փողոց 28/1 հասցեում 6.0 քմ մակերեսով, Շահումյան հրապարակ 1 հասցե 3.0 քմ, Բաղաբերդ թաղամաս 3 շենքի դիմաց 5.0 քմ մակերեսով, Հ․Ավետիսյան փողոց 22 հասցեում 1.9 քմ մակերեսով, Ռ․Մինասյան փողոց 4/8 հասցեում 15.0 քմ մակերեսով, Հ․Ավետիսյան փղոց 7/29 հասցեում 3.2 քմ մակերեսով, Լեռնագործներ փողոց 3.2 քմ մակերեսով, Հ․Ավետիսյան փողոց 7/39 հասցեում 3.2 քմ մակերեսով, Հ․Ավետիսյան փողոց 7/31 հասցեում 9.0 քմ մակերեսով, արտաքին գովազդ տեղադրելու համար:
2.Թույլտվությունը տալ 2025 թվականի յուրաքանչյուր ամսվա համար վճարումը կատարելուց հետո։