Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Նվեր Գևորգյանի 02․12․2024թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաք, Շահումյան փողոց թիվ 9/2 հասցեում գտնվող 10․64 քառ․մետր տաղավարը 0․0012 հա սպասարկման հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17072024–09–0044) 2 (երկու) տարի ժամկետով, ամսական 8520 /ութ հազար հինգ հարյուր քսան/ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Նվեր Գևորգյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|